Այսօր մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ վարչապետ Փաշինյանի հանձնարարությամբ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երևանի քաղաքապետարանին: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ: «Հողատարածքը քաղաքապետարանին հանձնելու որոշում չկա, բայց ունենք հանձնարարականը: Նախ պետք է լինի քննարկում, որից հետո պարզ կդառնա հետագա ընթացքը: Ճիշտ է, քննարկման համար նախանշված հստակ օր չկա, բայց չի բացառվում, որ այն տեղի ունենա եկող շաբաթ»,-ասաց նա: Մարությանի խոսքով՝ քննարկմանը մասնակցելու են թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամները, նաև ԱԺ պատգամավորներ՝ Վլադիրմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը: «Դեռևս 2004 թվականին թանգարան-ինստիտուտին հանձնել են 98-99 հեկտար հողատարածք, որը Ծիծեռնակաբերդի մեծագույն մասն է և գտնվում է մեր հաշվեկշռում: Նույնիսկ, եթե որոշվի հողատարածք տրամադրել քաղաքապետարանին, ապա պարզ չէ, թե որքան մասը դա կլինի, բայց ես չեմ կարծում, թե նման որոշում լինի»,-ընդգծեց նա: Տնօրենի հավաստմամբ՝ քաղաքապետարանը ուզում է տարածքը կանաչապատել, որը նաև իրենց ցանկությունն է, բայց կա մի փոքր նրբություն. «Մենք ուզում ենք, որ այդ տարածքը մնա մեր հաշվեկշռում և տարածքի կանաչապատումը լինի որոշակի ծրագրով: Մեր ծրագիրը հուշայգի հիմնելն է, որը պետք է ներառի Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի՝ գավառների, խոշոր բնակավայրերի, գյուղերի անուններով պուրակներ, ճեմուղիներ: Հնարավորության դեպքում, յուրաքանչյուր բնակավայրի հատվածում կլինեին տվյալ տարածքին բնորոշ բույսերը: Այսինքն ծրագիրն այնպիսին է, որ մարդիկ նաև ինֆորմացիա ստանան մեր պատմական բնակավայրերի մասին, սովորեն, այն, ինչը չգիտեն»:
Հաջորդ շաբաթ պարզ կլինի` որքան տարածք կհանձնի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ը քաղաքապետարանին
18:10 - 17.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
01/08/23 19:35
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և այլ կազմակերպություններ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին
26/04/21 20:22
Թուրքիայում առաջարկել են Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք` ի պատասխան Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման
29/05/20 10:02
«Ժողովուրդ».Հայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հոգաբարձուների խորհրդի նոր կազմը
24/04/19 19:36
Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան
11/10/18 14:27
«Միայն ապրել էին ուզում». Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում
10/10/18 19:13
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացել է 2 ժամանակավոր ցուցադրություն. մուտքն ազատ է
14/09/18 16:59
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել ազգագրագետ Հարություն Մարությանը
29/08/18 19:01
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվեց Այնթապի հերոսամարտում օգտագործված ատրճանակով
03/07/18 11:06
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Նարինե Աբգարյանը
27/06/18 19:26
Դեմոյանը մոռանում է, թե ինչպես իր 2 եղբայրներն աշխատանք ստացան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան