armsport.amԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած պարտության մասին Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում:

«Այս մրցաշրջանը շատ բարդ էր եւ շարունակում է այդպիսին մնալ: Ունենք երկու բարդ հանդիպումներ, որոնցում պետք է անպայման միավորներ վաստակենք, եթե ցանկանում ենք փրկել մրցաշրջանը: Եթե չհաղթենք, Եվրոպա լիգա դուրս գալու շանսերը բավականին կկրճատվեն: Մեր ելույթները նման չեն մրցաշրջանի մեկնարկին, սակայն դեռեւս լավ հանդես չենք գալիս»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: