Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով' «Բավարիային» հաղթելու երկու տարբերակ կա:
«Գավաթը հաղթելու համար երկու տարբերակ կա: Կամ դու նրանց չեզոքացնում ես' մինչև նրանց Բեռլին հասնելը, կամ դու նրանց հաղթում ես մարզադաշտում: Իմ թիմը պետք է այս հանդիպմանը խաղա նվիրվածությամբ և ներդնի իր ուժերն ամբողջությամբ: Միայն այդ դեպքում հնարավորություն կա հաղթելու երկրի չեմպիոնին»,- նման կարծիք է հայտնել Յուրգեն Կլոպը:
Ֆուտբոլի Գերմանիայի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին' Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում: Հանդիպումը կմենարկի Երևանի ժամանակով 22-00-ին: