Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ դորտմունդյան թիմը միշտ ձգտելու է մրցակցել «Բավարիայի» հետ:
Թիմերի միջև այսօր կայանալիք խաղին ընդառաջ Վատցկեն նշել է.
«Բորուսիան» երբեք չի խոնարհվի «Բավարիայի» առջև' ինչպես այս մրցաշրջանում դա անում են այլ ակումբներ: «Բորուսիան» յուրահատուկ է: Մենք Գերմանիայի երկրորդ ակումբն ենք երկրպագուների քանակով: Արտագնա բոլոր խաղերում մեր բոլոր երկրպագուներին տոմսերով ապահովելու հնարավորություն չենք ունենում: Եվ երբ նույնիսկ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էինք վերջին տեղը, մեր ֆուտբոլիստներին ցանկանում էին ձեռք բերել Եվրոպայի լավագույն ակումբները: «Բորուսիան» կոտրված չէ»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը: