Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիայի» առավելությունը Բունդեսլիգայի մյուս թիմերի նկատմամբ իրեն դուր չի գալիս:
«Բավարիայի» առավելությունն իր մրցակիցների նկատմամբ այնքան անհեթեթ է, որ շատերը մյունխենցիների հետ խաղում պայքարելու ցանկություն նույնիսկ չեն ունենում, իսկ առաջ ամեն ինչ այլ կերպ էր»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Süddeutsche Zeitung-ը: