Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է' շատ հպարտ է իր թիմով, որ կարողացավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ հաղթանակ տոնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում մադրիդցիները հաղթել էին նվազագույն հաշվով, իսկ պատասխան խաղում 4 անպատասխան գնդակ էին ուղարկել մրցակցի դարպասը:
«Ես շատ հպարտ էի իմ թիմով: Մրցաշարի գործող առաջատարին հաղթելն ամենևին էլ հեշտ խնդիր չէր: Մենք հուսալի էինք պաշտպանվում, իսկ հարձակման գծում ամեն անգամ մրցակցի համար խնդիրներ էինք ստեղծում»,- նշել է Անչելոտին: