Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ խաղում դժվարին մրցավեճ է սպասում:
«Մենք գիտակցում ենք, որ խաղը դժվար է լինելու: Պետք է մրցենք մեծագույն թիմի հետ: Մյունխենի «Բավարիան» իր ֆուտբոլային փիլիսոփայությունն ունի, և չեմ կարծում, որ տակտիկան այս խաղում մեծ դեր կխաղա: Մենք չենք փոխել մեր 4-4-2 խաղային սխեման: Այս խաղում տեսնելու ենք երկու տարբեր թիմերի' տարբեր փիլիսոփայությամբ»,-Կառլո Անչելոտիի խոսքեըը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ: