Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Ատլետիկոյի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը:

Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը պայքարից դուրս թողեց Լոնդոնի «Չելսիին» (0:0, 3:1):

«Ատլետիկոն» արժանի էր: Մադրիդում բոլորը երջանիկ են: Եզրափակչում ֆավորիտ չի լինելու»,-իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Italia-ն:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև տեղի կունենա մայիսի 24-ին, Լիսաբոնում: