«Յուվենտուսի» նորեկ Սամի Խեդիրան մեկնաբանել է մադրիդյան թիմում անցկացրած իր վերջին մրցաշրջանը:
«Մրցաշրջանը բարդ ստացվեց, բայց մեր ոլորտում բացառապես փառքի սպասել չի կարելի: Չեմ ուզում դժգոհել, չարություն չեմ պահում «Ռեալի» նկատմամբ, բայց վերջին մրցաշրջանն իմ կարիերայում դժվարագույնն էր: Ես լավ մարզավիճակում էի, նորմալ մարզվում էի, բայց խաղային ժամանակ չէի ստանում:
Գոհ եմ իմ որոշումից, գնահատում եմ «Յուվենտուսի»՝ ինձ հավատալու պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, ես գոհ եմ նաև այն հինգ տարիներից, որոնք անցկացրել եմ Մադրիդի «Ռեալում»»,- ասել է Խեդիրան: