totalfootball.amՄադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանո Ռոնալդուն «Մալագայի» հետ խաղում իր 200-րդ հաղթանակն է տարել թիմի կազմում, տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:

Նշենք, որ Ռոնալդուն «Ռեալի» կազմում մասնակցել է 266 հանդիպման: Այդ խաղերից 29-ում «Ռեալը» պարտվել է, իսկ 37 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: