Երեկ Իտալիայի և Գեմանիայի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացրել: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Խաղի ընթացքում Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստ Սամի Խեդիրան ծնկի խաչաձև հյուսվածքի վնասվածք է ստացել, և հնարավոր է, որ բաց թողնի աշխարի առաջնությունը:

26-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 67-րդ րոպեին փոխարինվել է Անդրեա Պիրլոյի հետ բախումից հետո: Սակայն ֆուտբոլիստին ծունկը անհանգստացրել է նաև մինչև բախումը:

«Սամին ստիպված կլինի վիարատության ենթարկվել: Հուսով ենք, որ նա կապաքինվի մինչև աշխարհի առաջնությունը»,–Գերմանիայի հավաքականի բժշկի՝ Մյուլլեր-Վոլֆարտի խոսքերը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: