.armsport.amՄադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Սամի Խեդիրան մեկնաբանել է իր թիմի ոչ այնքան հաջող մեկնարկը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

«Արքայական ակումբը» Իսպանիայի առաջնության 8 տուրերից հետո զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ հինգական միավորով զիջելով «Բարսելոնային» և Մադրիդի «Ատլետիկոյին»:

«Այժմ, մենք լավ չենք խաղում: Հնարավոր է, որ որոշ դրական պահեր եղել են, սակայն, ընդհանարու առմամբ, հաղթանակները դժվարությամբ են տրվում մեզ: Յուրաքանչյուրը խաղում է իր համար, թիմային խաղ դեռ չկա:

Ես չգիտեմ՝ ժամանակավոր խնդիր է, թե ոչ, սակայն սա փաստ է՝ մենք թիմային խաղ դեռ չենք ցուցադրում:

Մենք պետք է արագորեն ուշքի գանք: «Բարսելոնան» միշտ կայուն արդյունքներ է գրանցում, իսկ «Ատլետիկոն» շատ ուժեղ է այս պահին», - ասել է Խեդիրան Kicker-ին տված հարցազրույցում: