Հայաստանում նախընտրական փուլում կատարված հանցագործությունների հետ կապված 27 նյութեր են նախապատրաստվում: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«27 նյութեր են նախապատրաստվում, ուսումնասիրություններ են կատարվում այդ 27 դեպքերով՝ նախընտրական փուլում կատարվող հանցագործությունների հետ կապված, այդ թվում 14-ը՝ գույքի վնասման հետ կապված՝ պաստառների վնասում»,-ասաց Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ այդ 14-ից 12-ը կոնկրետ անձին պատկանող պաստառներ են եղել: 5-ը արդեն բացահայտվել է: Հարցին, թե արդյոք դրանք Ռոբերտ Քոչարյանի պաստառնե՞րն են եղել, ոստիկանության պետի տեղակալը դրական պատասխան տվեց: Կատարողները եղել են ֆիզիկական անձինք:
Ֆիդանյանը նշեց, որ ընտրակաշառքների հետ կապված այս պահի դրությամբ որևէ ռեալ դեպք չի արձանագրվել: