Տավուշի մարզում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսային հիվանդության 242 դեպք, փաստացի բուժման մեջ գտնվում է 10 անձ, իսկ մյուսները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին Տավուշ Հ/Ը-ի հետ զրույցում հայտնել է մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Նրանք իրենց լավ են զգում, եւ իրենց ինքնազգացողությունն իրենց թույլ է տալիս, որ իրենց չտեղափոխենք ԲԿ-ներ։ Ամենամեծ քանակը Բերդի տարածաշրջանում է, ունեցել ենք վարակակիր բոլոր տարածաշրջաններում»,- նշել է մարզպետը։