Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք, և կարևոր է արձանագրել, որ այդ դեպքերի ավելի քան 70-75%-ը ճյուղավորված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերից: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել, հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը»,- ասաց Փաշինյանը: