Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն' առողջացած, 887-ը' մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1892 թեստից 1696-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 224 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն աճել է 2-ով՝ հասնելով 271-ի։