Սեպտեմբերի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 254 436 դեպք, որոնցից 236 968-ն առողջացած, 5161-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1193 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11114 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 660 016 թեստավորում: Երեկ կատարվել է 4537 թեստավորում։
Այսպիսով' սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 494 նոր դեպք, 18 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 1 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։