Հոկտեմբերի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 077 դեպք, որոնցից 250 576-ն' առողջացած, 5 646-ը' մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1 231 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 827 100 թեստավորում: Երեկ կատարվել է 8 497 թեստավորում։
Այսպիսով' հոկտեմբերի 13-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1 217 նոր դեպք, 28 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 3 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։