«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» երկու կիսապաշտպանի նկատմամբ՝ Անխել դի Մարիայի և Սամի Խեդիրայի. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Անգլիական ակումբի ներկայացուցիչը՝ Ֆիլ Նևիլը, ներկա է գտնվել «Ռեալ»-«Սևիլիա» (7:3) հանդիպմանը և հետևել երկու ֆուտբոլիստների խաղին: Խեդիրայի տրանսֆերը գնահատվում է 42 մլն եվրո, իսկ Դի Մարիայի համար մանչեսթերյան ակումբը պատրաստ է վճարել 21 մլն եվրո:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, սակայն, դեռևս մտադիր չէ հրաժարվել իր ֆուտբոլիստներից: