Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան նախնական համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» հետ: Այս մասին տեղեկացնում է Cadena Ser-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մյունխենցիներին կմիանա հաջորդ մրցաշրջանում:

«Բավարիան» պատրաստ է Խեդիրային վճարել այնքան աշխատավարձ, որքան ինքն է ցանկանում:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2015թ-ի հունիսին:

Ավելի վաղ, Խեդիրան հայտարարել է, որ չի պատրաստվում լքել մադրիդյան թիմը, իսկ Կարլո Անչելոտին իր հերթին նշել է, որ ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Խեդիրայի հետ: