Կատալոնյան «Բարսելոնայի» ղեկավարությունը նախնական համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյունդողանի հետ: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը շատ է ցանկանում կարիերան շարունակել կատալոնյան թիմում: Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբում արդեն բուժզննում է անցել, և «կապտանռնագույնների» ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել համոզվելու, որ նա ամբողջովին հաղթահարել է մեջքի վնասվածքի հետևանքները:
Նշենք, որ Գյուդողանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2016թվականին, և ֆուտբոլիստը ցանկություն չունի այն երկարաձգելու: