«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության է եկել: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը: Նոր պայմանագրի կնքման մասին հնարավոր է հայտարարվի այս շաբաթվա ընթացքում:
Ըստ նոր համաձայնագրի' Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը տարեկան կստանա 20 մլն եվրո աշխատավարձ: Այն կարող է ավելանալ ևս 3 մլն եվրոյով՝ պայմանավորված կատալոնացիների՝ մրցաշրջանում ունեցած հաջողություններիով: