Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը նախնական համաձայնության է եկել ակումբի հետ՝ պայմանագրի երկարաձգման հարցի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Cadena Cope-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կողմերը պայմանագիրը կերկարաձգեն երեք տարի ժամկետով: Նշենք, որ Բրազիլիայի հավաքականի խաղացողի գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2018թվականին:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ էր վճարել 190 մլն եվրո: