armsport.am/Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան բարեհաջող վիրահատության է ենթարկվել:
Ինչպես հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը, վիրահատությունը անցկացրել են Գերմանիայի առաջատար բժիշկները: Վիրահատության ընթացքին հետևել են նաև մադրիդյան ակումբի բժիշկները: Ֆուտբոլիստը այժմ գտնվում է Աուգսբուրգում, որտեղ կանցկացնի ևս 3 շաբաթ:
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել Իտալիայի հավաքականի դեմ կայացած ընկերական մրցավեճում (1:1) :