Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան ազդրի վնասվածքի պատճառով չի մասնակցի «Արքայական ակումբի» առաջիկա խաղերին, ինչպես նաև ֆուտբոլիստը ստիպված է բաց թողնել Գերմանիայի հավաքականի կազմում Արգենտինայի դեմ ընկերական հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում Marca-ն, ֆուտբոլիստը կբացակայի 6 շաբաթ:

Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է երկու խաղի: