Դորտմունդի «Բորուսիան» վաղը Բունդեսլիգայի շրջանակներում «Շալկեի» դեմ հանդիպմանը հույսը չի կարող դնել Մարկո Ռոյսի վրա, ֆուտբոլիստը Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Գաբալայի» դեմ խաղում վնասվածք է ստացել:
Պարզ է դարձել, որ Ռոյսի մոտ ազդրի մկանային վնասվածք է և ֆուտբոլիստը կբացակայի 2 շաբաթ:
Ինչպես տեղեկացնում է ruhrnachrichten.de-ն, Ռոյսը կկարողանա մասնակցել նոյեմբերի 20-ին «Համբուրգի» դեմ կայանալիք խաղին: