Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը: Այսօր Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս եկավ նաև բռնցքմարտիկ Վլադիմիր Մարգարյանը:
69 կգ քաշայի կարգում մեր մարզիկը 1/8 եզրափակչում և ուժերը չափեց կուբացի մարզիկի հետ:
Մարգարյանը հոնքի վնասվածք ստացավ առաջին ռաունդում և բժիշկները չթույլատրեցին նրան շարունակել պայքարը: Արդյունքում կուբացի մարզիկը շարունակում է պայքարը:
Հիշեցնենք, որ Մարգարյան 1/16 եզրափակիչում հաղթել էր Ֆիջիի ներկայացուցչին: