Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյոնդողանն ստիպված է բաց թողնել Եվրո 2016-ը:
Ինչպես տեղեկացնում է դորտմունդյան թիմի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստն ունի ծնկի վնասվածք:
Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 25 խաղի, հեղինակել մեկ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում: