Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում' Մյունխենի «Բավարիայի» դեմ հանդիպմանը, ոտքի վնասվածք է ստացել և ընդմիջումից հետո խաղը չի շարունակել:
25-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել առնվազն երկու շաբաթով: Այս մասին տեղեկացրել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Նա հաստատ չի խաղա «Տոտենհեմի» դեմ հանդիպմանը: Վնասվածքի լրջությունը պարզելու համար նա բուժզննում կանցնի, սակայն նա առնվազն երկու շաբաթ կբացակայի: Հուսով եմ' վնասվածքը շատ լուրջ չէ»: Վենգերի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը: