ԱՄՆ-ի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջոզեֆ Քլոդ Գյաուն ծնկի վնասվածքի պատճառով չի խաղա մինչև հունվար:Այս մասին տեղեկացնում է AP-ն:
22-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Էկվադորի դեմ ընկերական խաղում: Ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի:
Նշենք, որ Գյաուին դորտմունդցիները ձեռք են բերել ամռանը «Հոֆենհայմից»: Դորտմունդցիների առաջին թիմում Գյաուն մասնակցել է մեկ խաղի՝ «Շտուտգարտի» դեմ, հիմնականում ֆուտբոլիստը խաղում է գերմանական ակումբի երկրորդ թիմում: