Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը բուժզննում է անցել և նրա մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք:
Ինչպես տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական էջը, ֆուտբոլիստի վերականգնման ժամկետներն են մոտավորապես երեք շաբաթ:
Հիշեցնենք, որ Մանուչարյանը վնասվածքը ստացել էր «Տերեկի» դեմ խաղում և ստիպված էր եղել լքել հանդիպումը: