Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիայի» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» միջև հանդիպմանը մյունխենյան թիմի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը մասնակցեց 24 րոպե: Նշենք, որ մյունխենցիները 0:2 հաշվով պարտվել են հյուրերին:
Ֆուտբոլիստը մրցակցի հետ բախման արդյունքում վնասվածք է ստացել և լքել դաշտը: Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» թվիթերյան միկրոբլոգը, 31-ամյա հոլադացու մոտ որովայնի մկանների կտրվածք է, արդյունքում Ռոբենը բաց կթողնի մի քանի շաբաթ:
Նշենք, որ Բունդեսլիգայի հաջորդ տուրում «Բավարիան» կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոբենը մասնակցել է 21 խաղի և հեղինակել 17գոլ: