Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առաջիկա խաղերին հույս չի կարող կապել թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ:

Ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բայերի» (2:1) դեմ հանդիպմանը ստացել ազդրի վնասվածք: Այս մասին տեղեկացնում է կատալոնյան թիմի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ լևերկուզենյան թիմի դեմ հանդիպմանն Ինյեստան փոխարինվեց 60-րդ րոպեին:

Ինչպես տեղեկացնում է El Larguero-ն, 31-ամյա Ինյեստան ստիպված կլինի բաց թողնել 4-6 շաբաթ:

Բացի կիսապաշտպանից, «կապտանռնագույնների» կազմում վնասվածք ունեն հարձակվող Լիոնել Մեսսին, կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան, պաշտպան Թոմաս Վերմալենը և դարպասապահ Կլաուդիո Բրավոն: