Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից առաջ հերթական կորուստն ունեցավ:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Քարիմ Բենզեման չի ապաքինվել աջ ծնկի վնասվածքից: Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր մայրաքաղաքային թիմերի միջև առաջին հանդիպմանը և արդյունքում չի մասնակցի պատասխան խաղին:
Ֆրանսիայի հավաքականի խաղացողը կբացակայի 4-6 շաբաթ: Բենզեման միացավ մադրիդյան թիմում վնասվածք ստացած ֆուտբոլիստներին՝ Գարեթ Բեյլին և Լուկա Մոդրիչին, վերջիններս նույնպես չեն մասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին:
Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին: