Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Կորնելյայի» դեմ հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով հոսպիտալացվել է:
Հանդիպմանը ծնոտով մրցակցին ուսին բախվելուց հետո 27-ամյա ֆուտբոլիստին ուղեղի ցնցում ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց՝ նախազգուշական միջոցառումներից ելնելով:
Ֆուտբոլիստն արդեն այսօր պետք է միանա թիմին: Այս մասին տեղեկացնում է 101greatgoals.com-ը: