Թեթևագույն քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը Ռոնդա Ռոուզին զիջեց Հոլի Հոլմին: Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում:
Մելբուրնում կայացած մենամարտում կրած պարտությունը Ռոուզիի համար առաջինն էր: Մինչ այդ Ռոնդան 12 մարտում 12 հաղթանակ էր տոնել, որոնցից 11-ը առաջին ռաունդում:
Ինչպես տեղեկացնում է TMZ-ն, մարտից հետո ամերիկուհին հոսպիտալացվել է: