Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, անդրադառնալով Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վիլյառեալի» հետ հանդիպմանը գրանցված 1:1 հաշվին, նշել է.
«Տեսանք երկու բոլորովին այլ խաղակեսեր: Առաջինում «Ռեալը» դանդաղ էր գործում: Ընդմիջումից հետո իրավիճակը փոխվեց, սակայն մեզ չհաջողվեց իրացնել մեր պահերը: Չգիտեմ՝ պատճառը նյարդերն էր, թե ոչ, սակայն միանշանակ մեր բախտը չբերեց: Այո մենք կորցրինք երկու միավոր, բայց առաջնությունում ամեն ինչ կվճռվի վերջին տուրում: «Բարսելոնայի» նկատմամբ երկու միավորի առավությունը ոչինչ է, սակայն պետք է շարունակենք առաջ գնալ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:
Նշենք, որ մադրիդյան թիմը 61 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը, կապտանռնագույնները 59 միավորով երկրորդն են: