Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն անդրադարձել է դորտմունդյան թիմի և Մյունխենի «Բավարիայի» միջև հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է Bundesliga.de-ն:
Վերջին ժամանակներս թիմերի հարաբերությունները բավականին լարված են:
«Այս ամենը ենթակա չէ փոփոխության: Կարծում եմ' փոփոխություններ տեղի են ունենում այն չափով, որքանով մոտենաս «Բավարիային»: Սակայն, մենք դա առաջինը չենք անի: Այս ամենը նորմալ է, և մենք պարտավոր չենք ձևացնել, որ հիանալի հարաբերություններ ունենք: Մենք մրցակիցներ ենք և ցանկանում ենք այդպես էլ մնալ»,- նշել է Վատցկեն: