«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանեց պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին էլ՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է Տարոն Մարգարյանի հետ, նա պատասխանեց. «Շատ ընկերական, առավել ևս, որ ես Տարոն Մարգարյանին ճանաչում եմ դեռ մանկուց: Մենք մանկական ընկերներն ենք և բավականին լավ դրական հարաբերություններ ունենք մինչև այսօր»:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
«Շատ դեպքերում մեր լրատվամիջոցների միջոցով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ աշխատանքային քննարկումը վերածվում է ինչ-որ դիտողությունների», - անդրադառնալով իր ու Կարեն Կարապետյանի՝ կառավարությունում տեղի ունեցած խոսակցություններին, ասաց Ա. Սահակյանը։
«Չկա նման բան, մենք պարոն վարչապետի հետ բավականին լավ աշխատանքային հարաբերություններ ունենք, և ես չեմ համարում, որ դրանք դիտողություններ են, դրանք բացարձակապես աշխատանքային քննարկումներ են», - նշեց պետգույքի կառավարման վարչության պետը։