ԵԼՔ դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ինչպես խոստացել էր երեկ՝ դաշինքի ամփոփիչ հավաքի ժամանակ, այսօր գնացել էր Հանրային հեռուստաընկերություն, սակայն Երևանի քաղաքապետը չէր գնացել։
Փաստորեն նրան այդպես էլ չհաջողվեց բանավեճի մեջ մտնել Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի հետ։
Փաշինյանը Հանրային ՀԸ դիմաց ուղիղ եթերով հայտարարեց՝ Տարոն Մարգարյանն արձանագրեց, որ ինքն ասելիք չունի․ «Նա Երեւանում ասող չէ, լսող է։ Նա քաղաքական դեմք չէ, նշանակված խամաճիկ է, կատարում է քաղաքական և քաղաքային կլանների կամքը։ Հակառակ դեպքում, նա կներկայանար բանավեճին և իր ասելիքը ներկայացնել»։