Այսօր՝ մայիսի 10-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց՝ մի՞թե կոռուպցիա չէ այն, որ Դավթյանը իր բարեկամներին տարբեր մարզերում դատախազներ նշանակել:
«Արդյո՞ք կոռուպցիա չէ, որ նշանակվելով գլխավոր դատախազ, անմիջապես փոխեցիք դատախազական համակարգի համազգեստը և պետությունից դրա համար պահանջել եք 58 մլն դրամ: Արդյո՞ք կոռուպցիա չէ, որոշել եք դատախազության վերևի հարկի վրա նոր հարկ կառուցել, որը պետության վրա արժեցել է 160 մլն դրամ: Կոռուպցիա չէ՞, որ պետության միջոցներից ծախսելով 14 մլն դրամ՝ վերելակ եք կառուցել, որը գնում է ուղիղ ձեր առանձնասենյակ: Արդյո՞ք կոռուպցիա չէ Տարոն Մարգարյանի կողմից 2 տարի առաջ Ձեզ հատկացված հողատարածքը, որի վրա կառուցել եք կես մլն դոլարանոց առանձնատուն: Դուք երբ Ձեր ուսումն ավարտում էիք, Հոռոմ գյուղում ունեիք համեստ տուն»:
Մանրամասները՝ տեսանյութում: