Երևանի քաղաքապետարանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Լևոն Իգիթյանը տեղյակ չէ Տարոն Մարգարյանի հրաժարականից: 
 
«Ես նոր ձեզանից լսեցի, չգիտեի այդ մասին: Ձեզանից լսելը ստույգ չի, կմտնեմ, կիմանամ»,- ասաց նա: 
 
Հարցին՝ հնարավո՞ր է Երևանի ավագանուց դուրս գա Տարոն Մարգարյանի հրաժարական տալուց հետո, Իգիթյանը նշեց. «Ուշքս ու միտքս իմ գործն ա, ես դրա մասին չեմ մտածել, որովհետև լիքը մտածելու բան հիմնարկում ունեմ»,- նշեց ավագանու անդամը: 
 
Դիտարկմանը՝ առանց Տարոն Մարգարյանի քաղաքապետարանն ընդունելի՞ է նրա համար, Իգիթյանը պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել»
 
Անդրադառնալով նախկին քաղաքապետի ունեցվածքին՝ նշեց, որ ինքը դրա վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, միայն իր ունեցվածքի մասին կարող է ասել: 
 
Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի: