Մենք չպետք է համեմատվենք «Բավարիայի» հետ: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը մյունխենցիների դեմ կայանալիք խաղից առաջ՝ նշելով, որ իր թիմը չի կարող հավասար պայքար մղել Գվարդիոլայի թիմի հետ:

 

«Մենք չպետք է համեմատվենք «Բավարիայի» հետ: Իհարկե, նոր մարզիչ ունենք և թիմն էլ ազգային առաջնությունում լավ մեկնարկեց, սակայն հանդգնություն կլիներ ասել, թե ցանկանում ենք «Բավարիային» հետապնդող դառնալ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport1-ը:

 

«Բորուսիան» «Բավարիային» կհանդիպի Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում, հոկտեմբերի 4-ին: