Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատն անդրադարձել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» միջև հանդիպմանը և նշել.
«Բավարիայի» ֆուտբոլիստները պետք է զգուշանային Ռոյսից և Օբամեյանգից: Դորտմունդցիներն իսկապես խնդիրներ ստեղծեցին «Բավարիայի» համար, սակայն այս թիմը դեռ կարգով զիջում է մյունխենցիներին: Բավականին բարդ է հավատալ, թե մնացած 9 խաղում «Բորուսիան» երկու հաղթանակ ավելի շատ կունենա, քան «Բավարիան»,- Մագատի խոսքը մեջբերում է« TZ-ն:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները մյունխենյան ակումբին զիջում են հինգ միավորով: