Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետարանը շեշտը դնում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա:

 
 

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Դավիթ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի ու խնդիրների վերաբերյալ:

 -Պարոն Սարգսյանհունիսի 15-ից Ադրբեջանն Արցախի Հանրապետությունը ամբողջական շրջափակման մեջ է պահումդադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներըՄինչ այդ նաև ՀՀ-ից էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն էր խափանելԱյս ամենը ինչ հրատապ խնդիրներ են ստեղծել Ստեփանակերտում այսօրվա դրությամբԻնչպե՞ս է քաղաքապետարանը փորձում լուծում տալ այդ խնդիրներին:

 - Լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Կոնկրետ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող ոլորտների խնդիրները մեծ դժվարությամբ ենք կարողանում փոքրիշատե կարգավորել, այն էլ մասնակիորեն, որովհետև անգամ սովորական, առօրյա խնդիրները ներկա պայմաններում անհաղթահարելի բնույթ են ստանում: Հիմնական շեշտը դնում ենք առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։