Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 16-ին օգնություն կխնդրի Վաշինգտոնից, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարողանա տրամադրել։ Այս մասին գրում է Նիլ Սթենեյջը The Hill-ի հոդվածում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Զելենսկու ելույթը մի շարք դժվարություններ կստեղծի Ամերիկայի նախագահի համար։ Նա, ամենայն հավանականությամբ, կրկին կպահանջի ԱՄՆ-ից Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի սահմանել, ինչպես նաև ավելի շատ զենք մատակարարել, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռներ»,- ասվում է հոդվածում։
Նյութի հեղինակը հիշեցրել է, որ Բայդենը, ինչպես և ամերիկացի օրենսդիրների մեծ մասը, դեմ է Ուկրաինայի երկինքը փակելուն, և Կիևի խնդրանքները միայն ավելացնում են նրա խնդիրները։ Սթենեյջը նաև նշում է, որ անցած շաբաթ Սպիտակ տունն արգելել է Լեհաստանին ՄիԳ-29 կործանիչներ տրամադրել Ուկրաինային։