Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն անդրադարձել է թիմի՝ մրցաշրջանի առաջին հատվածում անհաջող ելույթներին:
Նշենք, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում թիմի ելույթները ավելի հաջող են. վերջին հինգ խաղում Կլոպի թիմը տոնել է 4 հաղթանակ և մեկ անգամ էլ ոչ-ոքի է խաղացել:
«Ձմռան սկզբին մեզ համար սարսափելի ժամանակ էր, պարզապես աղետ: Կարծես «Բորուսիան» Կլիչկոյից հարված ստացած լիներ: Սակայն հիմա մենք չպետք է երազանքներին տրվենք, անհրաժեշտ է շարունակել գոյատևման համար պայքարը: Երբ հավաքենք 40 միավոր, հնարավոր կլինի մտածել այլ բաների մասին»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը: