Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն կարծում է՝ դեռևս վաղ է խոսել դորտմունդցիների՝ ճգնաժամը հաղթահարելու մասին:
«Ներկա պահին վաղ է խոսել այն մասին, որ մենք հաղթահարել ենք ճգնաժամը մեր խաղում: Այժմ մենք պետք է կայունություն ցուցադրենք և հասկացնենք, որ թիմը շարունակում է հաղթելու մեծ ցանկություն ունենալ: «Բորուսիան» պետք է հաղթի»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 11 տուրից հետո «Բորուսիան» 10 միավորով 15-րդ տեղում է: