Պետդումայում հույս ունեն, որ Գերագույն ռադայի նոր կազմի միջոցով հնարավոր է միջխորհրդարանական երկխոսության վերսկսումը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի՝ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ Յուրի Շուվալովին:
«Մենք հուսով ենք, որ նոր խորհրդարանական կազմը կնպաստի երկխոսության վերսկսմանը, և հնարավորություն կտա այն վարելու միջխորհրդարանական մակարդակով, այդ թվում նաև՝ միջազգային հարթակներում»,- ասել է Շուվալովը: