Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմը դեռևս չի հաղթահարել ճգնաճամը:

«Մենք դեռ չենք հաղթահարել ճգնաժամը: Մի կողմից՝ պայքարում ենք Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար, մյուս կողմից՝ խմբում առաջին տեղն ենք զբաղեցնում Չեմպիոնների լիգայում: Սրա հետ կապված՝ մենք պետք է լինենք համապատասխան բարձունքին: Հաջորդ խաղում՝ «Հերտայի» դեմ պայքարում, պետք է ուժեղ խաղ ցուցադրենք»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Նշենք, որ Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Հերտայի» դեմ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին: